Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահության հայտարարությունը
12.08.2026 | 12:28

Սիրելի հայրենակիցներ:

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ առաջնորդել է մեր ժողովրդին ամենածանր փորձությունների միջով, պահպանել է մեր ազգային ինքնությունը, լեզուն, մշակույթն ու ազգային արժեքները։

Սակայն վերջին շրջանում Հայաստանի գործող իշխանությունների նախաձեռնությամբ մեր պատմությունը առերեսվում է իր պատմության թերեւս ամենանվաստացուցիչ եւ անպատվաբեր փաստի հետ, ինչը հազարամյակների ընթացքում չի ունեցել իր նախադեպը։ ՀՀ սահմանադրության բացահայտ խախտմամբ ապօրինաբար հարուցվել է քրեական վարույթ եւ նախաձեռնվել է դատական գործընթաց Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի եւ բարձրաստիճան մի շարք հոգեւորականների նկատմամբ։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը խստորեն դատապարտում է իշխանությունների որդեգրած հակաօրինական գործողությունները, վերահաստատում է իր աջակցությունը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի նկատմամբ։

Կոչ ենք անում դատաիրավական համակարգին չենթարկվել օրվա իշխանությունների կողմից նախանեռնած եւ իրականացվող խարդավանքներին, ինչն ուղղակիորեն մաս է կազմում թշնամու հայակործան ծրագրին։

Նաեւ կոչ ենք անում մեր հայրենակիցներին, պահպանել ազգային միասնությունը եւ անսակարկ համախմբվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա հոգեւոր առաքելության շուրջ։

«Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբի նախագահություն

Նախագահ՝ Վարդան ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 9394

Մեկնաբանություններ